ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի թիվ 188-Ա հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Հարութ Ակլունցը: Մինչ այդ Հարութ Ակլունցը զբաղեցնում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալի պաշտոնը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի թիվ 189-Ա հրամանով փաստաբան Հարություն Թունյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալի պաշտոնում: Հարություն Թունյանը 2012 թվականից հանդիսանում է փաստաբան, ինչպես նաև ունի բազմամյա աշխատանքային փորձ՝ զբաղեցրել է տարբեր պաշտոններ պետաիրավական համակարգում: