Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 31-ը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արևաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը 10:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Հուլիսի 30-ին ժամը 09:10-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի ջրամատակարարումը:

Հուլիսի 30-ին ժամը 09:30-21:00-ն կդադարեցվի Դավթաշեն 2 Թաղ. 4/2-21, 26-46 շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 30-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ Թաղ. ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել