Վնասվել է «Վառեմ մարեմ»-ի շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և ներսում՝ մեկ կիսաքանդ միջնապատ

Սոցկայքերում տեսանյութ է տարածվել, որ Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքը մասամբ փլվել է: ՆԳՆ-ից հայտնել են, որ շենքը չի փլուզվել, ահազանգ է ստացվել, որ պատից քարեր են ընկել։

«Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ»,-հայտնել են նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայությունը և սահմանազատել տարածքը։

ՆԳՆ ՓԾ ծառայողները սահմանազատել են տարածքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել