Մանկապարտեզներից մեկում երեխային աշխատակիցը ծեծի է ենթարկում․ ոստիկանությունն ուսումնասիրություն է սկսել

Համացանցում մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է` ինչպես է  երեխաների հետ գործ ունեցող պատասխանատուն, դաստիարակը ծեծում երեխաներից մեկին։

Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։

«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է կինը։

ՆԳՆ-ից հայտնում են․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Փոքր Վեդիի մանկապարտեզներից մեկում երեխային աշխատակիցը ծեծի է ենթարկում։ Տեսանյութն ուսումնասիրվում է»։

Դեպքը նոր է թե ոչ, իսկապես Վեդիում է թե ոչ՝ դեռեւս պարզ չէ, հավելյալ տեղեկության դեպքում կհայտնեն։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել