Հուլիսի 27-ին՝ ժամը 23։00-03։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ զբոսայգում», ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան եւ հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-նշում են կազմակերպությունից։