Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, իբր հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում»,-նշվում է հաղորդագրության մեջ։