Երևանի քաղաքապետարանը նախատեսել է 500 վերելակի փոխարինում՝ ըստ խնդրահարույց հասցեների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա շարունակաբար իրականացնում ենք։ Այս տարի ամբողջապես Երևան քաղաքի բյուջեով են իրականացվում այս ծրագրերը։ Եվ ուզում եմ հատուկ տեղեկացնել, որ Երևանի բյուջեն 39 միլիարդ դրամից հասցրել ենք 64 միլիարդ դրամի, որը թույլ է տալիս այս բազմածավալ ծրագրերն իրականացնել»,-նշեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ նաև ներդրվել է GIS միասնական էլեկտրոնային համակարգ, որը Երևանի քաղաքապետարանի աշխատանքը ավելի թափանցիկ և վերահսկելի կդարձնի։