Տարբեր պաշտոնյաների՝ պաշտոնանկությունից հետո հայտարարություններից տպավորություն է, թե իրենք արդարության առաջամարտիկներ էին, միշտ պայքարում էին արդարության համար, իսկ մնացածը՝ վատն էին ու հակառակ տրամաբանությամբ գործողություններ էին իրականացնում. այսպես է արձագանքել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին։
Ավինյանը խոսել է ԱՆԻՖ խորհրդի նախագահի պաշտոնում կատարված աշխատանքներին. «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ, չարաշահում եղավ, չարաշահում չեղավ»։
Ավինյանը հերքել է Քերոբյանի պնդումները, թե իրենից ինչ-որ հաշվետվություն են պահանջել, ինքը չի տվել. «Ուղղակի իրականությանը չի համապատասխանում»։