Չեխիայի դեսպանատունը՝ վիզա ստանալու գործընթացի մասին

Չեխիայի Հանրապետության դեսպանատունը հաղորդում է, որ Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով այսօրվա գրանցումից սկսած՝ [email protected] գրանցման էլ. հասցեի պարամետրերը կփոխվեն։

«Պահանջարկի գերազանցման, և գրանցման գործընթացը խաթարելու որոշ սուբյեկտների փորձերի պատճառով գրանցումն այժմ տեղի կունենա ժամը 20:00-ից մինչև գիշերը 02:00-ն (գրանցման պատուհանը բաց կլինի 6 ժամ): Վերոնշյալ ժամկետից հետո բոլոր նամակները, որոնք բավարարել են վերը նշված պայմանները, կներկայացվեն վիճակախաղի:

Մինչև մեր հնարավորությունները լրացնելը, դիմումները կընտրվեն պատահականության սկզբունքով, անկախ նրանից, թե երբ են դրանք հասել մեր փոստարկղ»,- նշվում է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել