Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ

Հուլիսի 21-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ռ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել բաժանարար հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժածներ Լ. Խ.-ին (ծնված 1985 թ.), Է. Բ.-ին (ծնված 2017 թ.), Վ. Մ.-ին (ծնված 1991 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել