Երևանում հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը փակ կլինեն որոշ փողոցներ

Երևանում հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը փակ կլինեն որոշ փողոցներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել