Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում. ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Փաշինյանի հրաժարումը Լոնդոնում Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց մենք համարում ենք նահանջ խաղաղության օրակարգից»,- ասել է նախագահի օգնականը։
Ըստ Հաջիևի՝ հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես է եկել Մեծ Բրիտանիան։ Համաձայն առաջարկի՝ պետք է նախ տեղի ունենար Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումը, ապա շարունակվեր Հայաստան-Ադրբեջան ֆորմատով։