Շուրջ երեք տարի միասին աշխատելուց հետո երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտարարություն է տարածել Ռոնա Ահարոնյանը։
«Նախարարությունում անցկացրած յուրաքանչյուր օրն անցել է մեծ նվիրումով, պատասխանատվությամբ ու ոլորտի համար լավ բան անելու մեծ պատրաստակամությամբ: Եվ էս հարցում առանցքային դերակատարում են ունեցել թե՛ նախարարության աշխատակիցները, թե՛ լրագրող գործընկերները:
Շնորհակալ եմ ձեւավորված ընկերության, համագործակցության ու միասին իրականացրած ծրագրերի համար:
Կհանդիպենք առաջիկայում»,-նշվում է հայտարարության մեջ։