Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 08։32-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Եղեգնաձոր ճանապարհահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ Շ, ծնված 1971թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մետր) և շրջվել հարակից ձորակը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Լ Շ-ն (ծնված 2008 թ) և Ք Ե-ն (ծնված 1977 թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները Ք Ե-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այն երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել