«Երեխայի վիճակը նորմալ է, շանն էլ քնեցրել են»․ Ոսկեհասկի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց

Ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 16-ին Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա: Հինգ անձ տեղափոխվել էր հիվանդանոց։

Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ 4-ամյա երեխայի վիճակը նորմալ է․ «Ընտանիքի մնացած անդամները տանն են»։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է տեղի ունեցել քաղաքացիների վրա հարձակված շան հետ․ «Շանը քնեցրել են, տեղափոխել համապատասխան վայր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել