Հուլիսի 16-ին Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա, կան տուժածներ։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։
Երեխայի վիճակը ծանր է։