Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունենում թվով 91-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն։ Ելույթով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Մեզ համար այս օրը չափազանց կարևոր է։ Կարևոր է, քանզի մենք արձանագրում ենք մեր բոլորի համատեղ տարիների աշխատանքի արդյունքը։ Այս տարիների ընթացքում մենք իրար հետ ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի դու ունենաք մրցունակ գիտելիքներ, որպեսզի դուք ձևավորվեք մտածող, բանիմաց, ստեղծագործ, բարեկիրթ, ժամանակակից, առաջ մղվող երիտասարդներ, որպեսզի առաջ մղեք տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի առաջ մղեք տեխնոլոգիական գիտությունը ՀՀ-ում, որպեսզի առաջ մղեք տեխնոլոգիական աշխատաշուկան ՀՀ-ում։
Հոգաբարձուների խորհրդի նախագահը իր խոսքում նշեց մեր համատեղ աշխատանքի արդյունքները, այդ արդյունքներն ամեն օր էլ ավելի շատ են, շատ են, որովհետև դու եք մեր մոտիվացիան, մենք ունենք պատասխանատվություն յուրաքանչյուր շրջանավարտի համար և յուրաքանչյուր տարի, երբ պատրաստվում ենք այս գեղեցիկ միջոցառումը միասին տոնելու համար, մենք այդ ընթացքում ցանկանում ենք որևիցե բան չխնայել, դնել սիրտ, հոգի, ջերմություն, տրամադրություն, որպեսզի ձեր ավարտական երեկոն լինի անմոռաց, որպեսզի ձեր ավարտական երեկոն, ձեր համալսարանի միջավայրում, որտեղ դուք տարիներ շարունակ կրթվել եք, հարաբերվել եք, ընկերություն եք ձեռք բերել, հղկվել եք, ձեր համար, ձեր համալսարանական միջավայրը ստեղծի նոր պատմություն և դրանով ավելի վստահ շարժվեք մասնագիտական մեծ աշխարհ։
Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Պոլիտեխնիկի բարեկամներին, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին, մեր սիրելի գործընկերներին, ովքեր ամեն անգամ հավատում են մեր ծրագրերին, մասնակցում են մեր ծրագրերին, ներ են դնում միջոցներ, ներ են դնում մասնագիտական փորձառություն, որպեսզի ձեր կրթության որակը երաշխավորված լինի, որպեսզի ձեր կրթական տարածքները ժամանակակից լինեն, որպեսզի Պոլիտեխնիկը շարունակի լուսավորվել և լուսավորել»,-նշեց նա։