ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ:

Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։

ԱԽ քարտուղարն անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապքինում վիրավորներին: Ա. Գրիգրոյանը նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը՝ ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել