Որքա՞ն ժամանակ է ինձ թույլատրվում գտնվել ԱՄՆ-ում

Դիմումատուները պետք է իրազեկված լինեն, որ վիզայով չի երաշխավորվում մուտքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄն դեսպանատունը։

Օրենքով՝ վիզայում նշվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում վիզա ունեցողը կարող է անցման կետում դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար։

Անցման կետում Ներքին անվտանգության քարտուղարության ԱՄՆ ներգաղթային ծառայության (DHS) պաշտոնյան որոշում է՝ թույլատրել Ձեզ մուտք գործել, թե ոչ, և որքան ժամանակ կարող եք գտնվել ԱՄՆ տարածքում որևէ կոնկրետ այցելության համար՝ որպես Ընդունման գործընթացի մի մաս։ Միայն ԱՄՆ ներգաղթային պաշտոնյան է իրավասու թույլատրելու Ձեզ մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել «Ընդունումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Ձեր գտնվելու տևողությունը» https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/visa-expiration-date.html։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել