Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց․
«Անկեղծ ասած, ես ահագին հետ եմ մնացել մեր երկրի փոփոխությունների դինամիկայից։ Ես, որ գնացել եմ, բավականին մեծ երկիր էր, հիմա չգիտեմ՝ ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել, այնպես, որ ոչ սպասում էի, ոչ էլ չէի սպասում, որովհետև բազմիցս մենք դիմել ենք այս հարցով։
Դատակոչված որևէ վկա ինձ մեղսագրվող գործի հետ որևէ առարկայական բան չի կարող ասել, որովհետև մեղսագրվող ամբողջ փաթեթը կապված է փաստաթղթաշրջանառության հետ․ որևէ քաղաքացի չի կարող համայնքի ղեկավարի կողմից ընդունված փաստաթղթերի իրավացիությունը կամ ոչ իրավացիությունը օրինական կամ անօրինական համարել։
Մենք տեսնում ենք, որ երրորդական կարգի պաշտոնյաների դեպքում, որոնք որ Վանաձորի քաղաքապետի ընդհանուր ներկապնակում որինչ չփոխող պաշտոն է, այդպիսի հետապնդումների են ենթարկվում, և ոչ միայն Վանաձորում։
Ոտքից գլուխ այս պրոցեսը քաղաքական հետապնդման պրոցես է, գուցե հետագայում ես կանդրադառնամ ավելի մանրամասնությամբ։ Այս պրոցեսի մեջ ներգրավված է եղել և՛ վարչական դատարանը, և՛ շատ վատ նախադեպ է ստեղծվել ընտրական պրոցեսի իրացման կապակցությամբ»։