Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից։

Մետրոպոլիտենից հատնում են․ «Առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին»։

Ի սկզբանե հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թ. սեպտեմբերի 1-ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ: Այժմ քաղաքապետարանը որոշել է, որ ուղեվարձի վճարման նոր մեթոդը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել