«Կարգապահական վարույթը չպետք է հարուցվեր»․ Վահե Դոլմազյան

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամաբ կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլի 15-ին՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդման հիման վրա։ Հարուցված կարգապահական վարույթը կապված է շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի գործի հետ, երբ վերջինս հնարավորություն է ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնելու մորը։

Բարձրագույն դատական խորհրդում նա ներկայացրեց հարուցված վարույթի վերաբերյալ իր հիմնական պատասխանը։ Դատավորը նշեց, որ կարգապահական վարույթը չպետք է հարուցվեր։ Նա նշեց նաև, որ միջնորդությունը ժամանակին չի ուղարկվել դատարան․ «Ինձ այսօր կարգապահական պատասխանատվության են փորձում ենթարկել նրա համար, որ ես որոշում կայացնելիս հաշվի չեմ առել օրենսդրական որևէ ակտով որևէ դրույթ»։

Դոլմազյանի պնդմամբ՝ միջնորդությունը անգամ ժամանակին չի ներկայացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել