Այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը՝ 20։00-22։00 ընկած ժամանակահատվածում Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի (Ս․ Ավետիսյան հրապարակ) հատվածը տոնական միջոցառումների անցկացման նպատակով փակվելու է։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Որպես շրջանցող ճանապարհ առաջարկվում է Թորոսյան-Շահումյան հատվածը։