Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հուլիսի 15-ին՝ ժամը 00:55-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել