Բեռն առաքողի և բեռը ստացողի իրավունքներն ու պարտականությունները

Բեռների փոխադրման դեպքում բեռն առաքողն իրավունք չունի միավոր ավտոտրանսպորտային միջոցով փոխադրման ներկայացնելու տարբեր հատկություններ ունեցող բեռներ, եթե դրանց համատեղ փոխադրումը կարող է հանգեցնել որևէ բեռի փչացման:

Բեռն առաքողը (բեռը ստացողը) իրավունք ունի փոխադրողի համաձայնությամբ փոխադրման ներկայացնելու օրենքով չարգելված հայտարարված արժեքով բեռներ: Բեռների հայտարարված արժեքը պետք է համապատասխանի դրանց ողջամիտ արժեքին:

Չի թույլատրվում հայտարարել սորուն, լցովի, խուռնային, արագ փչացող, բեռնառաքողի կողմից կապարակնքված բեռների, ինչպես նաև մեկ ապրանքատրանսպորտային բեռնագրով ձևակերպված բեռի որոշակի մասի արժեքը:
Բեռն առաքողը իրավունք չունի փոխադրման ներկայացնելու բեռներ, եթե`
ա) օրենքով այդպիսի բեռների փոխադրումն ավտոմոբիլային տրանսպորտով արգելվում է.
բ) ներկայացված բեռը նախատեսված չէ հայտով կամ բեռնափոխադրման պայմանագրով կամ ներկայացված է ոչ պատշաճ փաթեթավորված, տարավորված, կամ բեռի ձևակերպման ու ապրանքատրանսպորտային փաստաթղթերը թերի են.
գ) ներկայացված բեռի քաշը գերազանցում է հայտի համաձայն` բեռնման ներկայացված ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի բեռնվածությունը, չափերով կամ առանձնահատկություններով անթույլատրելի են տվյալ ավտոտրանսպորտային միջոցով փոխադրում իրականացնելու համար.
դ) տարերային աղետների, ճանապարհային, կլիմայական ոչ բարենպաստ պայմանների հետևանքով դադարեցվել կամ սահմանափակվել է փոխադրումների իրականացումը երթուղու ավտոմոբիլայինճանապարհներով.
ե) առանց բեռն առաքողի առաքիչը ուղեկցման է ներկայացրել այնպիսի բեռներ, որոնք իրենց բնույթով պահանջում են հատուկ պայմաններով և խնամքով փոխադրում, եթե առաքման պարտավորությունը չի ստանձնում փոխադրողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել