Հերթական զինվորական կոչում

Պահեստազորում գտնվող քաղաքացիներին հերթական զինվորական կոչում շնորհվում է զինվորականհավաքներին մասնակցելուց և ստուգարքներ հանձնելուց հետո՝ հավաքները ղեկավարող պաշտոնատար անձի ներկայացմամբ:

Պահեստազորի զինվորական կոչումները շնորհում են՝
1) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարը՝ շարքային կազմին և կրտսեր ենթասպայական կազմին.
2) պաշտպանության նախարարի՝ կադրերը վերահսկող տեղակալը՝ ավագ ենթասպայական կազմին և կրտսեր սպաներին.
3) պաշտպանության նախարարը՝ ավագ սպաներին և պահեստազորում սկզբնական սպայական կոչում ստացող քաղաքացիներին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում գտնվող ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնի աշխատակիցներին և այդ մարմիններից զորացրված քաղաքացիներին զինվորական կոչում շնորհում է պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը՝ որակավորման կարգով և նրանց ունեցած հատուկ կոչումը հաշվի առնելով:

Պահեստազորում գտնվելու ընթացքում քաղաքացիներին հերթական զինվորական կոչում կարող է շնորհվել երկու անգամ:

Պահեստազորի սպաների տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետը օրենքով սահմանված ժամկետներից մեկ տարով ավելի է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել