«Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դառած էն խոսակցության մեջ, որ սաղ տվեցին, սաղ տվեցին, էս իշխանությունը ամեն ինչ տվեց, ես համարում եմ անտեղի, պարո՛ն Խաչատրյան»,- այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն խոսքերին, որ սխալի հետևանքով տարածքներ են տրվել թշնամուն։
«Նախ՝ իմ կարծիքով այն, ինչ որ հիմա Դուք բարձրաձայնում եք, շատ ավելի քաղաքական հարց է, քան՝ Կադաստրի պետական կոմիտեին վերաբերող հարց։ Իսկ այն, ինչ որ Դուք բարձրաձայնում եք, երևի 1 միլիոն 347 անգամ պատասխան է հնչել։
ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվելու, չի տրվել և չի նախատեսվել, չի քննարկվել, չի կարող քննարկվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։