ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտները մեդալներ են նվաճել Ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում 2 արծաթե և 6 բրոնզե մեդալներ է նվաճել Հայաստանի հավաքականը՝ կազմված ՀԱՊՀ Ավագ դպրոցի և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներից։ Ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային մասնակցել են Ասիայի, Լատինական Ամերիկայի և ԱՊՀ 17 երկրներից։

Արծաթե մեդալ են նվաճել պոլիտեխնիկցի Արտյոմ Գասպարյանը և Ֆիզմաթ դպրոցից Արսեն Աղայանը։ Բրոնզե մեդալակիրներն են ՀԱՊՀ-ի ավագ դպրոցից Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը և Արսեն Ասատրյանը և Ֆիզմաթ դպրոցից՝ Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը և Գոռ Հասրաթյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել