Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:
Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը»,-նշվում է գրառման մեջ: