Հայաստանն ունի քաղաքական կամք՝ ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու և անցկացնելու համար։

Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Ինչպես հայտարարվել է, Հայաստանն ունի քաղաքական կամք՝ ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետներում՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել