Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին:
Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից։
Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Սամանտա Փաուերը այցելել է Էներգետիկայի ռազմավարական զարգացման լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով` անցյալ տարի ՀԱՊՀ-ի և USAID-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի արդյունքում:
Լաբորատորիան կգործի նոր ուսումնական տարուց: