Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում են ադրբեջանական լրատվականները։
«Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է քննարկելու ձեռք բերված առաջընթացը (խաղաղ բանակցություններում): Ելնելով շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից, ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է»,- ասել է նա։