Երևանում կրակոցներ են հնչել։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Կրակոցները հնչել են Էրեբունի 33 հասցեում՝ MG սուպերմարկետի մոտակայքում: Մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
«Մեկ հոգի ձերբակալվել է, հայտնաբերվել է նաև հրազենը»,-նշեց նա։