Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի գործով Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 9-ի վճիռը

ՀՀ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 9-ի վճիռը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դատավճիռը։ Նիստը նախագահել է դատավոր Վարդգես Սարգսյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, հիմնական պատիժ նշանակվեց 6 տարի ժամկետով ազատազրկումը։ Սակայն այն չի կիրառվի, քանի որ 2018-ին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարել էր համաներում, իսկ նշված հոդվածը նույնպես ընդգրկված է դրանում, Գասպարյանն ազատվեց նշանակված պատժից։

Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում նախկին ոստիկանապետի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել