ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,-հայտնում են խորհրդից։

Հարուցված վարույթի և ներկայացված միջնորդության հիմքում դրված են եղել դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք նաև հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման: Մասնավորապես՝ ավելի քան 80 դատական գործերի շրջանակներում համապատասխան դատական ակտերը դատարանի կողմից www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել և (կամ) գործին մասնակցող անձանց են տրամադրվել օրենքով սահմանված ժամկետներից 11 ամսից մինչև ավելի քան 3 տարի ուշացմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել