«Մտահոգիչ է վարորդների պահվածքների հետ կապված ահազանգների քանակը, այստեղ, կարծում եմ, էական անելիք կա, և շարունակաբար այս ահազանգերը մենք այս ծավալներով չպետք է ստանանք, այդտեղ Դուք անելիք ունեք։
Պետք է խնդրեմ՝ ծրագիր ներկայացնեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի ուղևորների և վարորդների հարաբերությունների հետ կապված այսպիսի ահազանգներ մենք չունենանք»,-ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։