Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 6-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ, Ա.Արմենակյան փողոցի ջրամատակարարումը:

Հուլիսի 6-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հացագործների փողոցի և 4 նրբ., Շահումյան, Ա.Խանջյան, Երեվանյան փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 6-ին ժամը 10:50-19:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ավ.Իսահակյան, Մ.Մաշտոց փողոցի և 1-3 նրբ., Մ.Մաշտոցի Թաղ. Վ.Տերյան, Կոմիտաս, Հ.Շիրազ, Դարմոյան փողոցի և 1, 2 նրբ., Ավետիսյան փող. և 1, 2 նրբ., Նալբանդյան, Չարենցի 3 նրբ., Խ.Աբովյանի 5 նրբ. ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել