Հուլիսի 4-ի աննախադեպ շոգերից հետո հուլիսի 5-ին Մոսկվային է մոտեցել «Օրխան» ուժեղ փոթորիկը:
«Արդեն, իսկ ուժգին քամի է և փոթորիկը կտևի մինչև գիշերվա 2-3-ը: Քամու պոռթկումները կհասնեն 25 մ/վրկ, որը կուղեկցվի հորդառատ անձրևնեով, ամպրոպով և կարկուտով։
Սպասվում են ամսական նորմայի կեսից ավելին տեղումներ։
Մոսկվայի բնակիչներին հորդորել են նախազգուշական միջոցներ ձեռնարկել, մնալ տանը սպասել վատ եղանակի ավարտին և ոչ մի դեպքում դուրս չգալ։ Մեքենաները կանգնեցնել ծառերից հեռու, երեխաներին միայնակ չթողնել փողոցում»,-այս մասին գրառում է կատարել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Տեսանյութերը՝ այստեղ։