«Մենք ուզում ենք ամրապնդել մեր գործընկերությունը, բայց այստեղ լինելով՝ տեսնում ենք անվտանգային մարտահրավերները, որ կան ձեզ համար։ Միջազգային աջակցությունը, որ կա ռազմական համատեքստում, ձեզ համար սահմանափակում է»,- նշել է Մերիլենդ նահանգից սենատոր Բին Կարդենն այսօր՝ հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաև հաշվետվողականություն փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը։
«Ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում։ Մենք կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ ունեցել ենք։ Այս գործընկերությունը կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ժողովրդավարական երկրկների համար»,- ասել է սենատորը։