Ալեն Սիմոնյանը դիմել է Տիգրան Ավինյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը։

Երևանի քաղաքապետարանը ողջունել է առաջարկությունը։

«Այսօր հայ կինոյի եւ թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։

Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը։ Ուստի դիմել եմ Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը՝ հայտնելով նաև իմ պատրաստակամությունն արձանի տեղադրման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու հարցում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին՝ այս նախաձեռնության վերաբերյալ ունեցած դրական արձագանքի համար։ Հուսանք, որ մոտ ապագայում Երևանի ավագանին կքննարկի և դրական որոշում կկայացնի իմ առաջարկի վերաբերյալ, և մենք վերջապես կունենանք մեր մեծ հային նվիրված հուշարձանը»,-այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել