Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է նախկինում արած հայտարարությունը, որ իրեն համարում է լավ նախարար․ «Այո, հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ»,- ասել է նախարարը։
Հարցին՝ եթե վարչապետը որոշի պաշտոնանկ անել նախարարին, կստացվի՝ ինքը վա՞տ նախարար է, Ավանեսյանն ասել է. «Երբ ինձ որոշեն աշխատանքից ազատել, այո, այդ պահին ես չեմ համապատասխանի այն որակներին ու պահանջներին, որ անհրաժեշտ է»։
Նախարարը հույս է հայտնել, որ արձակուրդ կմեկնի, իսկ արձակուրդը ծրագրել է անցկացնել Հայաստանում։