«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները». Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

«Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները:

Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաեւ տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:

Օրենսդիրի ղեկավարն այցելել է նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին:

Աշխատանքային օրվա ավարտին Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ազգային ժողովի կողմից աղետի գոտու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել