Հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով դատավոր Լիլի Դրմեյանը ներկայացրել է 2023 թվականի հայտարարատու տարվա գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Բնակվում է հոր՝ Մամիկոն Դրմեյանի և մոր՝ Սուսաննա Հակոբյանի հետ։
Լիլի Դրմեյանը հայտարարագրել է բնակարան՝ բաժնային սեփականության իրավունքով, որը ձեռք է բերվել 1997 թվականին։
Դատավորը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, որը գտնվում է Երևանում։
Հաշվետու տարվա սկզբում Դրմեյանը երկու բանկում ունեցել է 120,213 դրամի և 1,212,133 դրամի չափով մնացորդ, որոնք տարվա վերջում կազմել են համապատասխանաբար 196,613 դրամ և 3,939,858 դրամ։
Հայտարարատու տարվա սկզբում Դրմեյանը հայտարարագրել է 1,600,000 կանխիկ դրամ, որը տարվա վերջում կազմել է 2,200,000 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտների մասին․ Հակակոռուպցիոն դատարանից Դրմեյանը ստացել է եկամուտ՝ 76,400 դրամի չափով, Դատական դեպարտամենտից ստացել է եկամուտ՝ 14,004,443 դրամի չափով, Արդարադատության ակադեմիայից ստացած գումարի չափը կազմել է 6,000 դրամ։
Դատավորի ընդհանուր եկամուտները կազմել են 14․086,843 դրամ։
Լիլի Դրմեյանի հայրը՝ Մամիկոն Դրմեյանը հայտարարագրել է 5 հողամաս, որոնցից երեքը (Արարատի մարզ՝ Վեդի) ձեռք են բերվել 2022 թվականին, մեկը՝ 1991 թվականին (Արագածոտն, Արա), մյուսը՝ 2004 թվականին (Երևան)․ բոլորը համատեղ սեփականության իրավունքով են ձեռք բերված։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը 2023-ի փետրվարի 8-ին որոշում է ընդունել՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։ Նշենք, որ Լիլի Դրմեյանը դատավորն է նշանակվել 2022-ի նոյեմբերի 3-ին, երբ հայրը դեռևս պաշտոնավարում էր որպես դատավոր։
Նախկին դատավորը ունի 2 ավտոտնակ (Երևան), որոնք ձեռք են բերվել 2004 և 2005 թվականներին՝ համատեղ սեփականության իրավունքով։
Ունի անհատական բնակելի տուն (Երևան) ՝ ձեռք բերված 2004 թվականին՝ համատեղ սեփականության իրավունքով։
Մամիկոն Դրմեյանը ունի բնակարան (Երևան) ․ այն ձեռք է բերվել 1997 թվականին՝ բաժնային սեփականության իրավունքով։
Մամիկոն Դրմեյանը ունի մեքենա՝ 2008 թվականին թողարկված Mitsubishi։
Բանկում ունի ավանդ՝ 12,000,000 դրամի չափով։
Հաշվետու տարվա սկզբում առկա դրամական միջոցները կազմել են 108 դոլար և 26,306 դրամ, տարվա վերջում առկա դրամական միջոցը կազմել է 40,188 դրամ։
Կանխիկ դրամի մասին․ տարվա սկզբում առկա կանխիկ գումարը կազմել է 10,000,000 դրամ և 3,000 եվրո։ Դրանք տարվա վերջում կազմել են 12,000,000 դրամ, 3,000 եվրոն մնացել է անփոփոխ։
Երեք աղբյուրներից ստացել է եկամուտ, որի ընդհանուր չափը կազմել է 23,639,082 դրամ։
Լիլի Դրմեյանի մայրը՝ Սուսաննա Հակոբյանը, փաստաբան է։ Տարվա սկզբում բանկերից մեկում ունեցել է ավանդ՝ 10,000 դոլարի չափով, տարվա վերջում գումարի չափը չի փոխվել։
Տարվա սկզբում բանկերում գումարի չափը կազմել է 336,000 դրամ, 233,867 դրամ, 6,124 դոլար և 210,000 դրամ։
Տարվա վերջում առկա դրամական միջոցների գումարը կազմել է 869,345 դրամ, 248,365 դրամ, 2,000 դրամ, 6,324 դոլար, 241,706 դրամ։
Կանխիկ դրամի մասին․ տարվա սկզբում առկա առկա կանխիկ դրամի գումարը կազմել է 10,500 դոլար և 1,000,000 դրամ, տարվա վերջում այս թվին ավելացել է 600,000 դրամ։
Երկու աղբյուրից ստացել է եկամուտ՝ 649,841 դրամի չափով։