ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով․ Վարդան Ջհանյան

Այսօր աշխարհում ամենակարեւոր պայքարը ռեսուրսների համար պայքարն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Այո, եթե տարիներ առաջ այդ ռեսուրսը նավթն ու գազն էին, այսօր դա հավասարաչափ նաեւ պղինձն է, հազվագյուտ մետաղները։ Հայաստանում նոր հետախուզման բազմաթիվ հնարավորություններ կան, բայց մենք այսօր նույնիսկ մեկ, առնվազն ինձ հայտնի, լիթիումը, կոբալտի կամ այլ արդիական մետաղների հետախուզման ներդրում չունենք։ Նույնիսկ նավթային գերտերություններն արդեն մեծ ուշադրություն են դարձնում գունավոր մետաղների արդյունաբերության զարգացմանը։ Օրինակ՝ անցյալ ամիս ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության վարկային ծրագրերի գրասենյակը հայտարարեց, որ ֆինանսական միջոցներ է տրամադրելու նաև կարևոր օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող հանքարդյունաբերական նախագծերին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ զարգացած պետությունները քայլերն են ձեռնարկում գունավոր մետաղների արդյունաբերական կլաստերների հզորացման ուղղությամբ։ Հարևան Ադրբեջանում գործող բրիտանական հանքարդյունաբերական ընկերությունն այնտեղ արդյունահանում է ոսկի, արծաթ և պղինձ, նաև շուտով հասանելություն կստանա Արցախի հանքավայրերին։ (խմբ․- «Anglo Asian Mining»-ին է պատկանում Ադրբեջանում 8 պայմանագրային տարածքների շահագործման իրավունքը, այդ թվում՝ օկուպացված Արցախում Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի նկատմամբ)»,-նշել է նա։

Վարդան Ջհանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին։ Ադրբեջանը ներկայացվում է որպես «կանաչ» պետություն։ Պետական մակարդակով տարվող քարոզն ավելի արժանահավատ դարձնելու համար «ներգրավվել» են նաև արտասահմանայան փորձագետներին։

«Գիտեք՝ շատ զավեշտալի է, երբ կարդում ես այդ նյութերը։ Նայելով, թե ինչքան աղտոտված է Ապշերոնյան թերակղզին՝ «կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն։ Սակայն, ցավոք, ես ակնկալում եմ, որ հայաստանյան ակտիվիստական կազմակերպությունների շատ հրապարակումներ տեղ են գտնելու COP29-ի ադրբեջանական փորձագետների զեկույցներում։ Անշուշտ, իրենք ամեն ինչ կանեն, որ կոնֆերանսի մասնակիցներին ցույց տան ՀՀ հանքարդյունաբերության «վնասակարությունը»։ Մինչդեռ, ի տարբերություն հարևան երկրների՝ ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով: Եվ մեր մեդիայի միջոցով մենք պետք է ցույց տանք մեր արած աշխատանքն այդ ուղղությամբ։ Տեսեք՝ Ադրբեջանը չեղածն ու չարածն է արածի տեղ մատուցում աշխարհին, իսկ մենք մեր արածները չենք կարողանում տեղ հասցնել անգամ մեր տեղական լսարանին, ինչը լուրջ խնդիր է։ Այստեղ պետությունը ևս մեծ անելիք ունի»,-նշում է Վարդան Ջհանյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել