Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, 1954 թ. ծնված Էդիտա Ա.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ հարմարեցված գործիքով մուտքի դուռը բացելով` տնից գողացել են ոսկյա մատանի, տղամարդու 3 ժամացույց, բջջային հեռախոս, հուշանվեր և 1 շիշ օղի` պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի իր բնակարանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատապարտված Գևորգ Մ.-ն:
Ոստիկանությունը հաղորդում է, որ Գևորգ Մ.-ն ձերբակալված է: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net