Դադարեցվել է «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲԸ-ին պատկանող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Շիրակի փողոց 1/68 հասցեում՝ «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

«Վերոնշյալ լցակայանի և նավթամթերքի պահեստարանում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցվել է վերը նշված հասցեում, «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերությանը պատկանող և նրա կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը, ինչպես նաև ընկերության աշխատողներին և այլ անձանց արգելվել է արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողության իրականացում»,-ասնված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել