Այսօր՝ հունիսի 25-ին, պետք է պաշտոնապես սկսվեն Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցությունները: Դրա կապակցությամբ ուկրաինացիներին արդեն շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Շնորհավորում ենք Մոլդովային և Ուկրաինային անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ։ Սա շատ լավ նորություն է Ուկրաինայի, Մոլդովայի և ամբողջ Եվրոպական միության ժողովրդի համար։ Առջևում ճանապարհը դժվար կլինի, բայց լի հնարավորություններով։ Մաղթում ենք բանակցությունների հաջող սկիզբ», – նշել է նա։
Նշենք, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը նախատեսված է այսօր Լյուքսեմբուրգում:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ բանակցությունների ավարտին Ուկրաինան ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ լիիրավ անդամակցությունից։
Տեսանյութը՝ այստեղ։