Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1983 թ․) բախվել է ճանապարհամերձ բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448861410_437712592558182_7370208157286250499_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448792521_437712605891514_2460127404209761185_n.jpg)