Աշոտ Ղազարյանը՝ Լալա Մնացականյանի մասին․ «Լալան մեծ դերասանուհի էր»

«Ինձ համար շատ հարազատ ու թանկ էր Լալան, քրոջ նման էր: Կինոյում շատ էր դուրս գալիս սցենարից, իմպրովիզներ անում, գույն էր իսկապես»: Այս մասին Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասել է դերասան, Մնացականյանի խաղընկեր Աշոտ Ղազարյանը:

«Յուրաքանչյուր կոմիկի մեջ էլ դրամատիզմ կա: Լալան մեծ դերասանուհի էր, մեծ մարդ էր, մեծ ցավ էլ պատճառեց», -նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ իրեն ու Հրանտ Թոխատյանին «Լալան որբացրեց»:

Հիշեցնենք՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը:

Դերասանուհին հանկարծամահ է եղել հունիսի 22-ի լուսադեմին:

Լալա Մնացականյանը 66 տարեկան էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել