ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելո մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվերադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը ենթակա են ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։
ՀՀ կառավարության 27.07.2017թ. N 904-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը:
«Նախագծով նախատեսվում է, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվերադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը ենթակա կլինեն ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում կհանձնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը»,- նշված է հիմնավորման մեջ։